Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա

Բաժանորդագրվել

Երկու չվերթերն էլ պետք է իրականացներ «Shirak Avia» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։

Մասնավորապես, չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը:

Երկու չվերթերն «Shirak Avia» ընկերության են։

Մեզ առայմ չի հաջողվել կապ հաստատել ավիաընկերության հետ։

Leave a comment