Ընտանիքը 2 անչափահաս երեխայի հետ «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին էր մնացել

Բաժանորդագրվել

Օտարերկացիներին կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս – Sputnik. Օտարերկրացիների ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ «Ջուխտակ վանք» (Տավուշի մարզ, Դիլիջանի մոտակայքում-խմբ.) կոչվող տարածքի ճանապարհին արգելափակվել էր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` հավելելով, որ ահազանգը ստացել են ժամը 18։10-ին։

Փրկարարները նշված տարածքից հայտնաբերել են օտարերկրացիներին և փրկարարական ավտոմեքենայով դուրս բերել տարածքից։

Նշվում է, որ օտարերկացիներին կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a comment