Գաբրիելյան․ Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից

Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական եկեղեցին, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում, հայտնում է 1lurer.am-ը:

«Երբ ընդունվել է 1995-ի Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ եկեղեցու մասին, կար միայն կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը:

Այս պահին գործող Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, բայց հետո, երբ խոսում է, մասնավորապես, ՀԱԵ-ի մասին, ասում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից բացի՝ ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն՝ մեզ՝ օրենսդիրին, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն և ՀԱԵ հարաբերությունները. մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել ոչ ՀԱԵ-ի հանդեպ, օրինակ, չենք կարող հայ կաթոլիկ եկեղեցու մասին օրենք ընդունել»,- ասել է նա:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Leave a comment