Ռեկորդային ծավալով աղ ենք օգտագործել. քաղաքապետը՝ փողոցներում ասֆալտի վիճակի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում ասֆալտի վիճակին։
«Ասֆալտի հետ կապված խնդիրներն առաջացել են այն հատվածներում, որտեղ կոյուղի, ջրագիծ է անցկացվել, այսինքն, ասֆալտի վրա արդեն իսկ միջամտություն է եղել, նաև՝ այն հատվածներում, որտեղ ասֆալտի հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ տևական ժամանակ չեն արվել»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի, նախորդ ձմեռվանից հետո ասֆալտի վիճակն այսքան վատ չի եղել. «Որովհետև դեկտեմբերից հունվարը՝ ներառյալ, ռեկորդային ծավալով աղ ենք օգտագործել, որն ամենաարդյունավետ, բայց հետևանքներ թողնող միջոց է»,- ասել է նա։
Ավագանու նիստում հայտարարվել է, որ այս տարի նախատեսված է 200 հզ․ մ² փոսային նորոգում, նախատեսված է 1.7 մլրդ դրամի միջին նորոգման աշխատանքներ։
«Եթե կարիք լինի ավելացնել այս գումարները, մենք վստահորեն կավելացնենք»,-ասել է նա։ Ըստ քաղաքապետի, որոշ ծրագրեր իրականացվելու են ՏԿԵՆ-ի հետ համատեղ։