Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ևս 1 տղամարդ է ձերբակալվել. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260210/general-aleqseevi-dem-mahapvordzi-gvortsvov-evs-1-tghamard-e-dzerbakalvel-adts-98651975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ФСБ РФ опубликовала видео допроса третьего задержанного по делу о покушении на генерала Алексеева

Sputnik Արմենիա

ФСБ РФ опубликовала видео допроса третьего задержанного по делу о покушении на генерала Алексеева

2026-02-10T15:52+0400

true

PT0M48S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98649759_161:0:1121:720_1920x0_80_0_0_672c87db88a96de79a129052abfe3b93.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Պավել Վասինի ցուցմունքները օգնել են պարզել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 թիրախները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ձերբակալվել է ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի սպանության փորձի նախապատրաստման երրորդ հանցակիցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։

«ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի նախապատրաստման երրորդ հանցակցին՝ Ռուսաստանի քաղաքացի Պավել Վասինին` ծնված 1981 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձ նախապատրաստող երրորդ անձը տեղեկություններ է հավաքել Ուկրաինայի անվտանգության ծառայության հետաքրքրության շրջանակում գտնվող օբյեկտների մասին:

Պավել Վասինի ցուցմունքները օգնել են պարզել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 թիրախները։

«Օպերատիվ միջոցառումների ընթացքում Վասինը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որի արդյունքում հաստատվել է, որ Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը հետևել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ևս երկու բարձրաստիճան աշխատակցի` դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների հետագա իրականացման նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 8-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարած Լյուբոմիր Կորբային ձերբակալել են Դուբայում և հանձնել Ռուսաստանին: Դատարանի տվյալներով՝ նա կալանավորված է։ Հանցագործությանն օժանդակողները Ռուսաստանի երկու քաղաքացիներ են՝ 1971 թվականին ծնված Զինաիդա Սերեբրիցկայան և 1959 թվականին ծնված Վիկտոր Վասինը։ Ռուսաստանի ԱԴԾ-ն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվածները՝ մահափորձ կատարողն ու նրա հանցակիցը, ընդունել են մեղքը։

Հիշեցնենք` գեներալին փորձել էին սպանել փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի նախասրահում։ 2011 թվականից ի վեր Վլադիմիր Ալեքսեևը զբաղեցնում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Մահափորձի ենթարկված գեներալ Ալեքսեևը գիտակցության է եկել. ԶԼՄ

Leave a comment