Նոր Նորքի դատարանից փախած կալանավորին դեռ չեն հայտնաբերել (PAN.am)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից փախած տղամարդուն իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Այդ մասին ասել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընտանեկան բռնության գործով դատական նիստի ընթացքում դատավորը հայտարարել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դրանից հետո՝ նիստի ավարտին, տղամարդը դուրս է եկել դատարանի դահլիճից և փախուստի դիմել։

Leave a comment