Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել

Բաժանորդագրվել

Ասադը մեղավոր է ճանաչվել սպանություններին և խոշտանգումներին առնչություն ունենալու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Դամասկոսի դատարանը հեռակա մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն։

Նշվում է, որ Ասադը մեղավոր է ճանաչվել սպանություններին և խոշտանգումներին առնչություն ունենալու համար։

2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս: Բաշար Ասադը հրաժարվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը: 2026 թվականի հունվարի 29-ին սիրիական նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Սիրիայի նախագահ հռչակվեց անցումային շրջանի համար:

Leave a comment