Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր կնքվի, ոչ թե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը։
Պարբերականի տվյալներով` Պարսից ծոցի երկրները գոհ չեն համաձայնագրից, որը նախատեսում է նեղուցի բացում և անցնող նավերի նկատմամբ իրանական վերահսկողության պաշտոնականացում։
«Սակայն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնագիրն ավելի նախընտրելի են համարում, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, որոնք կվտանգեն արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները», – ասվում է հրապարակման մեջ։