Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով

Քաղաքականություն

11.08.2026 | 12:49

Երեքշաբթի գիշերը ռուսական ուժերը Զապորոժիեի վրա հարձակման ժամանակ օգտագործել են հյուսիսկորեական հրթիռներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկինլ, փոխանցում է BBC-ն։

«Քաղաքին հարված է հասցվել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն»-ներով և «ԿԱԲ»-երով։ Դաժան հարձակում, որը նախատեսված էր քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելու համար»,- գրել է Զելենսկին։

Զապորոժիեի մարզային իշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի գիշերը Զապորոժիեին ռուսական ուժերը հարվածի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 19 մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարված է հասցվել Զապորոժիեի «Զապորոժստալ» պողպատաձուլական գործարանին։ Այն «թիթեղի առաջատար արտադրող է, որն օգտագործվում է պաշտպանիչ կառույցներ, ամրացման մոդուլներ, ռազմական մեքենաների համար զրահներ և զրահաբաճկոնների համար թիթեղներ ստեղծելու համար»։

Հուլիսի 30-ին Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական ուժերը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ են օգտագործել Կրիվոյ Ռոգի մոտ գտնվող Ռադուշնոյեի վրա հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել էր 9 մարդ։

Երեկոյան տեսաուղերձում էլ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական զորքերն «առաջին անգամ չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից հրթիռների մատակարարման»։

 

 

 

Leave a comment