Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ երեկ հայտնաբերված նորածնի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխան շնչում է CPAP սարքի միջոցով։
Նորածնին երեկ հայտնաբերել էին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ թիթեղների տակ։ Նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։