https://arm.sputniknews.ru/20260811/qpakan-patgamavvory-datapartum-e-hvovik-abrahamjani-vordu-masin-haghvordagrutjuny-105638846.html
ՔՊ–ական պատգամավորը դատապարտում է Հովիկ Աբրահամյանի որդու մասին հաղորդագրությունը
ՔՊ–ական պատգամավորը դատապարտում է Հովիկ Աբրահամյանի որդու մասին հաղորդագրությունը
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ այն պնդմանը, թե անձնական տվյալներն անհարկի են հրապարակվել։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T12:44+0400
2026-08-11T12:44+0400
2026-08-11T12:45+0400
հայաստան
արուսյակ ջուլհակյան
արգամ աբրահամյան
հհ քննչական կոմիտե
ռուբեն ռուբինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637223_0:0:1264:711_1920x0_80_0_0_59ebdfa21f244bcc18fde40d21c550cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որին առաջադրել են պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, դատապարտում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը վերաբերում է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանին։Օգոստոսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ նա կնոջը՝ Է.Ծ.-ին, կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձին՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին:«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ջուլհակյանին հարցրեց` արդյոք դատապարտում է անձնական տվյալների հրապարակումը որպես կին և նաև որպես ապագա պետաիրավական հանձնաժողովի նախագահ։«Ծանոթ եմ այդ հաղորդագրությանը, եթե ուզում եք կոնկրետ այդ բառը լսել, ապա, այո՛, դատապարտում եմ։ Սա առաջին դեպքը չէ, որ անձնական տվյալների հրապարակման, դրանց պաշտպանության հետ կապված խնդիր ենք ունենում։ Այստեղ չեմ ուզում, որ տեսնենք դիտավորություն, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,– ասաց Ջուլհակյանը։Նա հիշեցրեց, որ դեպքին անդրադարձել և դատապարտել է ոչ միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այլև արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ համաձայն չէ, թե անձնական տվյալներն անհարկի են հրապարակվել, քանի որ հանրային կամ քաղաքական անձ է ու սպանություն պատվիրելու մեջ է մեղադրվում։ Ռուբինյանը հարց ուղղեց` պատկան մարմինները այդ սպանությունը պատվիրելու ենթադրյալ մոտիվը ներկայացնելու համար չպե՞տք է ամբողջական պատկերը հայտնեին։Ջուլհակյանը շեշտեց` մոտիվը պետք է ներկայացնել, բայց դրա շրջանակում չպետք է մոռանալ իրավաչափության և համաչափության սկզբունքի մասին։ Ընդգծեց` պետք է հասկանալ, թե տվյալ ինֆորմացիայի տարածումը որքանով է առնչվում այդ մոտիվի ու գործի ամբողջական բացահայտմանը։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` հաղորդագրություն տարածելիս կարելի էր ավելի մեղմ ձևակերպում ընտրել։Այս մտքերի հետ Ռուբինյանը նշեց, որ ինքն առհասարակ համաձայն չէ այս մտքերի հետ, մանավանդ որ անվան առաջին տառերն են հրապարակվել, ոչ թե ամբողջական անունը։Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության ընթացքում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումն անընդունելի է։ Նա նշել էր, որ պետական մարմինները տեղեկություն հրապարակելիս պարտավոր են գնահատել դրա անհրաժեշտությունն ու համաչափությունը։
2026
Լուրեր
am_HY
ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում է Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի գործի մասին Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում է Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի գործի մասին Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը
2026-08-11T12:44+0400
true
PT2M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637223_153:0:1101:711_1920x0_80_0_0_0a04068787c01cac0dfef51fd8901555.jpg.webp
հայաստան, արուսյակ ջուլհակյան, արգամ աբրահամյան, հհ քննչական կոմիտե, ռուբեն ռուբինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, արուսյակ ջուլհակյան, արգամ աբրահամյան, հհ քննչական կոմիտե, ռուբեն ռուբինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ այն պնդմանը, թե անձնական տվյալներն անհարկի են հրապարակվել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որին առաջադրել են պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, դատապարտում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը վերաբերում է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ջուլհակյանին հարցրեց` արդյոք դատապարտում է անձնական տվյալների հրապարակումը որպես կին և նաև որպես ապագա պետաիրավական հանձնաժողովի նախագահ։
«Ծանոթ եմ այդ հաղորդագրությանը, եթե ուզում եք կոնկրետ այդ բառը լսել, ապա, այո՛, դատապարտում եմ։ Սա առաջին դեպքը չէ, որ անձնական տվյալների հրապարակման, դրանց պաշտպանության հետ կապված խնդիր ենք ունենում։ Այստեղ չեմ ուզում, որ տեսնենք դիտավորություն, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,– ասաց Ջուլհակյանը։
Նա հիշեցրեց, որ դեպքին անդրադարձել և դատապարտել է ոչ միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այլև արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ համաձայն չէ, թե անձնական տվյալներն անհարկի են հրապարակվել, քանի որ հանրային կամ քաղաքական անձ է ու սպանություն պատվիրելու մեջ է մեղադրվում։ Ռուբինյանը հարց ուղղեց` պատկան մարմինները այդ սպանությունը պատվիրելու ենթադրյալ մոտիվը ներկայացնելու համար չպե՞տք է ամբողջական պատկերը հայտնեին։
Ջուլհակյանը շեշտեց` մոտիվը պետք է ներկայացնել, բայց դրա շրջանակում չպետք է մոռանալ իրավաչափության և համաչափության սկզբունքի մասին։ Ընդգծեց` պետք է հասկանալ, թե տվյալ ինֆորմացիայի տարածումը որքանով է առնչվում այդ մոտիվի ու գործի ամբողջական բացահայտմանը։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` հաղորդագրություն տարածելիս կարելի էր ավելի մեղմ ձևակերպում ընտրել։
Այս մտքերի հետ Ռուբինյանը նշեց, որ ինքն առհասարակ համաձայն չէ այս մտքերի հետ, մանավանդ որ անվան առաջին տառերն են հրապարակվել, ոչ թե ամբողջական անունը։