https://arm.sputniknews.ru/20260811/qkts-i-shurj-skandal-e-hasunanum-angvorts-mnacats-pashtvonjan-hajc-e-nerkajacrel-peti-dem-105628819.html
ՔԿԾ-ի շուրջ սկանդալ է հասունանում. անգործ մնացած պաշտոնյան հայց է ներկայացրել պետի դեմ
ՔԿԾ-ի շուրջ սկանդալ է հասունանում. անգործ մնացած պաշտոնյան հայց է ներկայացրել պետի դեմ
Sputnik Արմենիա
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մի շարք աշխատակիցներ նույնպես դիմել են դատարան: 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T09:19+0400
2026-08-11T09:19+0400
2026-08-11T09:19+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ծովինար թադևոսյան
սկանդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100953673_0:160:3072:1888_1920x0_80_0_0_f49905d7507357a1760a5b455f745358.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շուրջ սկանդալ է հասունանում. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պաշտոնյաներից մեկը հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (գտնվում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայում-խմբ.) գործունեությունը: Հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում: Լուծարման հետևանքով կրճատումներ են եղել ու մի շարք աշխատակիցներ մնացել են անգործ: «Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի: Նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները և վճարել հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար»,- գրում է թերթը։Պարբերականը փորձել է պարզել, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն ՔԿԾ-ից հայտնել են, որ պետի որոշումները չեն հրապարակվում, այդպիսով հանրությանը հրաժարվել են տեղեկացնել հստակ հիմքերը։Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ապա անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100953673_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ac8eb3f40b13120b0f53cfba075c3a01.jpg.webp
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծովինար թադևոսյան, սկանդալ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծովինար թադևոսյան, սկանդալ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մի շարք աշխատակիցներ նույնպես դիմել են դատարան:
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (գտնվում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայում-խմբ.) գործունեությունը: Հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում: Լուծարման հետևանքով կրճատումներ են եղել ու մի շարք աշխատակիցներ մնացել են անգործ:
«Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի: Նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները և վճարել հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար»,- գրում է թերթը։
Պարբերականը փորձել է պարզել, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն ՔԿԾ-ից հայտնել են, որ պետի որոշումները չեն հրապարակվում, այդպիսով հանրությանը հրաժարվել են տեղեկացնել հստակ հիմքերը։
Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ապա անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է: