Գարեգին Բ կաթողիկոսի գործը նոր դատավորի է մակագրվել

Քաղաքականություն

Գարեգին Բ կաթողիկոսի գործը նոր դատավորի է մակագրվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Տեղեկությունը «Դատալեքս» տեղեկատվական կայքում հայտնվել է այսօր։ 

Հիշեցնենք, որ դատավոր Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ 

 Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդիայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

 

 

 

 դեռևս չի մակագրվել այլ դատավորի։ ի պատասխան հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ գործը քննող 

 

 

Leave a comment