https://arm.sputniknews.ru/20260810/amnn-hhn-ev-adrbejany-hamategh-hajtararutjun-en-taratsel–105622985.html
ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը Խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է… 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T22:33+0400
2026-08-10T22:33+0400
2026-08-10T22:33+0400
հայաստան
ադրբեջան
ամն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92139258_0:0:1601:901_1920x0_80_0_0_d15e059cbb0c1ca1ea7f435ed90956a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը Խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ՀՀ արտգործնախարարության կայքում։ «Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խոր հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա»,– ասված է հայտարարությունում։«Թրամփի ուղու» համատեքստում նշվում է, որ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ, Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։ԱՄՆ–ն 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Տրանսկասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92139258_36:0:1560:1143_1920x0_80_0_0_8a1efb66bc11f82aec28413e58600a1c.jpg.webp
հայաստան, ադրբեջան, ամն, թրամփի ուղի (tripp)
հայաստան, ադրբեջան, ամն, թրամփի ուղի (tripp)
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը Խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ՀՀ արտգործնախարարության կայքում։
«Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խոր հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա»,– ասված է հայտարարությունում։
«Թրամփի ուղու» համատեքստում նշվում է, որ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ, Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
ԱՄՆ–ն 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Տրանսկասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։
Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։