Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարևոր նշանակումներ է արել իրանական բանակում։
Այսպես՝ նրա հրամանով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Մեկ այլ հրամանի համաձայն էլ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, իսկ Մոստաֆա Իզադին նշանակվել է նրա տեղակալ։
Տեղեկությունը հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։