Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.4 մագնիտուդով։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, ցնցումները զգացվել են Բոգոտայի և նույնիսկ հարևան երկրների բնակիչների կողմից:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:34-ին։
Սկզբում հաղորդվել էր 6.6-6.7 մագնիտուդի մասին։ Ավելի ուշ Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը թարմացրել է իր տվյալները. երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.4։ Թարմացված տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 96 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվել։