«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի

Sports Illustrated հեղինակավոր պորտալը թարմացրել է 2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը:

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունից հետո լավագույն ֆուտբոլիստի մրցանակի գլխավոր հավակնորդ է համարվում Ռոդրին:

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպանին հաջորդում են Լամին Յամալն ու Լիոնել Մեսին:

Հիշեցնենք, որ Ռոդրին «Ոսկե գնդակին» արժանացել է նաև 2024 թվականին։

«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Sports Illustrated

  1. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
  2. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
  3. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)
  4. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
  5. Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա)
  6. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  7. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
  8. Ջուդ Բելինգեմ («Ռեալ, Անգլիա)
  9. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  10. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա)

Leave a comment