https://arm.sputniknews.ru/20260810/avtvospvorti-ajbubeny-4-tarekanic-minchev-fvormula-1-105608126.html
Ավտոսպորտի այբուբենը. 4 տարեկանից մինչև «Ֆորմուլա 1»
Ավտոսպորտի այբուբենը. 4 տարեկանից մինչև «Ֆորմուլա 1»
Sputnik Արմենիա
Կարթինգը ավտոսպորտի այբուբենն է. բոլոր պրոֆեսիոնալ ավտոարշավորդները, ովքեր հասել են «Ֆորմուլա 1», իրենց ճանապարհը սկսել են հենց կարթինգից 4-6 տարեկան հասակում։… 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T18:00+0400
2026-08-10T18:00+0400
2026-08-10T18:00+0400
տեսանյութեր
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105607361_0:0:1920:1080_1920x0_80_0_0_80ea0a15ff19c5ddc098e0877a1866ad.jpg.webp
Կարթինգը ավտոսպորտի այբուբենն է. բոլոր պրոֆեսիոնալ ավտոարշավորդները, ովքեր հասել են «Ֆորմուլա 1», իրենց ճանապարհը սկսել են հենց կարթինգից 4-6 տարեկան հասակում։ «Ուրիշ նորություններում» նշում է «Nor Restin Team»-ի պիլոտ-մարզիչ Կարեն Սարգսյան։ Նրա խոսքով, Հայաստանում կարթինգը դուրս է գալիս սիրողական ժամանցի սահմաններից և վստահ քայլերով անցնում պրոֆեսիոնալ ռելսերի վրա։ Ներկայացրելով վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրված աննախադեպ հաջողություններն ու ապագայի ամբիցիոզ ծրագրերը, «Goroyan Team»-ի կարթինգի տնօրեն Գուրգեն Տալի Բալթյանը պատմում է․ «Մեր առաջնային նպատակը երեխաներին գրագիտություն, անվտանգություն, կարգապահություն, թիմային աշխատանք և ճանապարհային մշակույթ փոխանցելն է, հետո նոր՝ արագությունն ու սպորտը», — իր հերթին ընդգծում է Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ ակադեմիայում մարզվում են 4 տարեկանից սկսած, և այդ հմտությունները նույնիսկ առօրյա քաղաքային վարման մեջ են կտրուկ բարձրացնում անվտանգությունը։Պրոֆեսիոնալ կարթինգի հիմնադրումը Հայաստանում կապված է հայտնի ավտոարշավորդ Արթուր Գորոյանի նախաձեռնության հետ։ 2023 թվականին, հրավիրելով միջազգային բարձրակարգ մարզիչների, զրոյից ձևավորվեց թիմ, որն ընդամենը մեկ տարվա լարված պարապմունքներից հետո սիրողական մակարդակից հասավ միջազգային լուրջ հաջողության։Այսօր հայկական ավտոսպորտը շարունակում է նոր բարձունքներ նվաճել. «PanArmenian Racing» մրցաշարի արդյունքում լավագույն եռյակը նվաճել է Հունաստանում կայանալիք 8-ժամյա թիմային մրցմանը մասնակցելու ուղեգիր։ Թիմի հիմնական նպատակն է Հայաստանում կառուցել պրոֆեսիոնալ միջազգային մրցուղի (տրեկ) և ակադեմիա, որտեղից դուրս կգան ապագա չեմպիոնները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105607361_480:0:1920:1080_1920x0_80_0_0_c035870796fc66ee48396e0a9326d4c7.jpg.webp
տեսանյութեր, ավտոմեքենա, видео
տեսանյութեր, ավտոմեքենա, видео
Կարթինգը ավտոսպորտի այբուբենն է. բոլոր պրոֆեսիոնալ ավտոարշավորդները, ովքեր հասել են «Ֆորմուլա 1», իրենց ճանապարհը սկսել են հենց կարթինգից 4-6 տարեկան հասակում։ «Ուրիշ նորություններում» նշում է «Nor Restin Team»-ի պիլոտ-մարզիչ Կարեն Սարգսյան։
Նրա խոսքով, Հայաստանում կարթինգը դուրս է գալիս սիրողական ժամանցի սահմաններից և վստահ քայլերով անցնում պրոֆեսիոնալ ռելսերի վրա։ Ներկայացրելով վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրված աննախադեպ հաջողություններն ու ապագայի ամբիցիոզ ծրագրերը, «Goroyan Team»-ի կարթինգի տնօրեն Գուրգեն Տալի Բալթյանը պատմում է․
«Դուբայի 24-ժամյա հեղինակավոր մրցաշարում մեր թիմը գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Սա անհավանական ցուցանիշ էր մի երկրի համար, որն ունի միայն սիրողական մրցուղի»։
«Մեր առաջնային նպատակը երեխաներին գրագիտություն, անվտանգություն, կարգապահություն, թիմային աշխատանք և ճանապարհային մշակույթ փոխանցելն է, հետո նոր՝ արագությունն ու սպորտը», — իր հերթին ընդգծում է Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ ակադեմիայում մարզվում են 4 տարեկանից սկսած, և այդ հմտությունները նույնիսկ առօրյա քաղաքային վարման մեջ են կտրուկ բարձրացնում անվտանգությունը։
Պրոֆեսիոնալ կարթինգի հիմնադրումը Հայաստանում կապված է հայտնի ավտոարշավորդ Արթուր Գորոյանի նախաձեռնության հետ։ 2023 թվականին, հրավիրելով միջազգային բարձրակարգ մարզիչների, զրոյից ձևավորվեց թիմ, որն ընդամենը մեկ տարվա լարված պարապմունքներից հետո սիրողական մակարդակից հասավ միջազգային լուրջ հաջողության։
Այսօր հայկական ավտոսպորտը շարունակում է նոր բարձունքներ նվաճել. «PanArmenian Racing» մրցաշարի արդյունքում լավագույն եռյակը նվաճել է Հունաստանում կայանալիք 8-ժամյա թիմային մրցմանը մասնակցելու ուղեգիր։ Թիմի հիմնական նպատակն է Հայաստանում կառուցել պրոֆեսիոնալ միջազգային մրցուղի (տրեկ) և ակադեմիա, որտեղից դուրս կգան ապագա չեմպիոնները։