Meta-ն բաց կոդով հասանելի է դարձրել իր ամենահզոր արհեստական բանականության մոդելը՝ Muse Spark 1.2-ը, ինչպես նաև ներկայացրել է նոութբուքերի համար նախատեսված Muse Glimmer մոդելների ընտանիքը՝ մրցակցելով OpenAI-ի և Anthropic-ի հետ, հայտնում է CNBC-ն։
Հայտարարությունից հետո Meta-ի բաժնետոմսերը նախաշուկայական առևտրում աճել են 2.1%-ով, թեև տարեսկզբից նվազել են շուրջ 10%-ով։ Ներդրողներին շարունակում են անհանգստացնել ընկերության կապիտալ ծախսերը, որոնք այս տարի կարող են հասնել 145 մլրդ դոլարի։
Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ բաց կոդով ԱԲ մոդելները կօգնեն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին մրցակցել Alibaba-ի և DeepSeek-ի հետ։ Նա նաև կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի տվյալների օգտագործման քաղաքականությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը պետք է դառնա ավելի հասանելի և աշխատի անձնական ԱԲ գործակալների միջոցով՝ նվազեցնելով ամպային հաշվարկների ծախսերը։