Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Սերխի Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա իսպանացի կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ. ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբի գլխավոր թիմում 2006-2024 թվականներին անցկացրել է 373 հանդիպում, դարձել 19 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ։ 2024-ից նա հանդես էր գալիս իտալական «Կոմոյում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին:
Իսպանիայի հավաքականի կազմում Ռոբերտոն 2016-2021թթ. անցկացրել է 11 խաղ ու խփել 1 գոլ: