Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.08.2026 | 16:28

ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, իր թիմակից Վիլեն Գաբրիելյանից հետաքրքվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ նա մանկության տարիներին Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինի։
«Կարո՞ղ է պատահի կամ եղած լինի՝ հինգ, վեց, յոթ տարեկանում Դուք հավաքագրված լինեք խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների՝ այն ժամանակվա ԿԳԲ-ի կողմից»,- հարցրեց Սարգսյանը։

Գաբրիելյանը պատասխանեց, որ այդ տարիքում չէր կարող համապատասխան մարմինների հետաքրքրության շրջանակում լինել։
«Հինգ-վեց տարեկանում, կարծում եմ, չէի կարա հետաքրքրություն ներկայացնեի համապատասխան մարմինների համար։ Արդյոք կարո՞ղ եմ ես հավաքագրված լինել այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, ապա միանշանակ և աներկբա պատասխանը՝ «ոչ» է, չի կարող նման բան լինել»,- հայտարարեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment