Երևանում երկրորդ շարքում մեքենայի կայանման տուգանքների թիվն աճել է 172%-ով (PAN.am)

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանի պարեկները տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու դեպքերով կազմել են 17,024 արձանագրություն։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 10,755-ով կամ 172 տոկոսով, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոչ սահմանված տեղերում վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք է արձանագրվել, իսկ լռության կանոնների պահպանումն ապահովելու նպատակով տնտեսվարողները նախազգուշացվել են սահմանված կանոնների խախտման դեպքում նախատեսվող իրավական հետևանքների վերաբերյալ։

Leave a comment