Վահան Միսակյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ (PAN.am)

Վահան Միսակյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահան Միսակյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Միսկարյանը ստացել է ճարտարապետական կրթություն, զբաղվել է գիտական ու մասնագիտական աշխատանքով։ Եղել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու՝ ուսումը շարունակելով արտերկրում, սովորել է ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում։

2014-2015 թվականներին Նյու Յորքում աշխատել է որպես ճարտարապետ «Ստուդիո Էմ Դի Էյ» ընկերությունում։ Նույն ժամանակահատվածում Կոլումբիայի համալսարանում եղել է ճարտարապետության, պլանավորման և պահպանության հրավիրյալ և ասոցացված դասախոս։ Նա նաև հիմնադրել է «Էքս-քոմոնս» հարթակը, ղեկավարել է «Հսկվող քաղաքների լաբորատորիայի» հետազոտական աշխատանքները:

Leave a comment