Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել

Քաղաքականություն

10.08.2026 | 15:19

Բուլղարիայում Տրյավնայի շրջանի զենքի գործարանի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Գաբրովոյի շրջանից հրշեջներ և ոստիկաններ են ուղարկվել դեպքի վայր։ Այս պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Տարածքը շրջափակված է»,- սոցիալական ցանցերում հայտարարել է Գաբրովոյի քաղաքապետ Դենչո Մինևը։

Նախնական տեղեկություններով՝ Բելիցա գյուղում գտնվող պահեստներից մեկում հրդեհը առաջացել է բեռնատարի հրդեհից։ Միջադեպից հետո երկրորդային պայթյուններ են լսվել, տարածքի վրա ծխի հսկայական ամպեր են բարձրացել։

Մինևը կոչ է արել տեղի բնակիչներին փակել պատուհանները, պաշտպանիչ դիմակներ կրել և մնալ տանը։

Բելիցայի գործարանը պատկանում է գործարար Էմիլիան Գեբրևի սեփականություն հանդիսացող EMSO զենք արտադրող ընկերությանը։

 

 

Leave a comment