Մոլդովան հետ է կանչում իր դեսպանին ՌԴ-ից ընկած ԱԹՍ-ի հետ կապված խորհրդակցությունների համար

Բաժանորդագրվել

Անօդաչուի ճշգրիտ մոդելը և պատկանելիությունը դեռ պարզված չեն։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Մոլդովայի ԱԳՆ–ն հետ է կանչել Մոսկվայում իր դեսպան Լիլիան Դարիին հանրապետության տարածքում ընկած անօդաչուի հետ կապված խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարության հայտարարության մեջ «խստորեն դատապարտվում է Շտեֆան Վոդե շրջանի Կրոկմազ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը, որտեղ հրթիռանման անօդաչու է ընկել ու պայթել»։

«Միջադեպը Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Որևէ ապացույց, որ ընկած անօդաչուն ռուսական է, Մոլդովայի իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել։

Leave a comment