9-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես նախորդը, ևս կունենա 12 մշտական հանձնաժողով, թեպետ ընդդիմությունն առաջարկում էր հանձնաժողովների քանակը կրճատել մինչև 6-ը։
ՔՊ-ի նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց 60 կողմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Միաժամանակ, ՔՊ-ն առաջարկեց ստեղծել պատգամավորական Էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով։
«Հայաստան» խմբակցության քարտուցար Արթուր Խաչատրյանն հայտարարեց, որ այդ հանձնաժողովը ստեղծելու գործում անուրանալի ներդրում է ունեցել 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ուստի խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշմանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տգրան Աբրահամյանը նույնպես հայտարարեց, որ իր խմբակցությունը ևս կողմ կքվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը։
Էթիկայի հանձնաժողովը կունենա 10 անդամ, որոնցից 5-ը՝ ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 2-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, իսկ նախագահի առաջադրումը կանի ՔՊ-ն։