Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Քաղաքականություն

10.08.2026 | 12:52

Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևն ասել է, որ զոհվածների թվում երեխա կա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Բելյաևի՝ ուկրաինական անօդաչուները հարձակվել են ոչ միայն արդյունաբերական օբյեկտների, այլև բնակելի հատվածի վրա։

Թաթարստանի իշխանությունները դեռևս չեն նշել, թե անօդաչու թռչող սարքերի հարվածներից որ ձեռնարկությունն է տուժել։ Ուկրաինական և ռուսական Telegram ալիքները պնդում են, որ հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, որը տեղակայված են նաև  նավթավերամշակման գործարան և «Նիժնեկամսկնեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրը։

 

 

Leave a comment