Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը՝ միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուշ Չոքսի գլխավորությամբ:


Քննարկումը տեղի է ունեցել SOCAR-ի և էներգետիկ ոլորտում ադրբեջանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Կլոր սեղանի ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև էներգետիկ միջանցքների իրականացման, TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի հաղորդման, ինչպես նաև այդ նախագծերի շրջանակներում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների գնահատում:

Դիտումների քանակ2

Leave a comment