Քաղաքականություն
10.08.2026 | 11:54
«Պարոն Գաբրիելյանն ինձ նվիրեց մի գիրք, որից հատված կկարդամ, որը գրքի մեջ էլ գրված է նույն ձև․ «Թեև Արշակն ապրում է արտերկրում, բայց նրա հայրենիքը ևս Հայաստանն է, նրա ծնողները հայեր են, նրա մեծ պապը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում»։ Սա ձեր նվիրած 5-րդ դասարանի գիրքն է։ Մենք ունենք կոնսենսուս՝ Հայաստանի Հանրապետություն և պատմական մեր հայրենիքը, որը իրապես իմ հայրենիքն է, և, ինձ թվում է՝ բոլորիս հայրենիքն է», – Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Խոսելով «Իրական» և «Պատմական» Հայաստանի շուրջ ծավալված քննարկումների մասին՝ Կարապետյանը նշեց․
««Ուժեղ Հայաստան»-ը ֆիքսում է երկու իրականություն։ Առաջինը, այո՛, կա Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով։ Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Օրինակ, ինչպես նշեցինք, Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն, և չունենք որևէ նկրտում։ Բայց կա նաև պատմական հայրենիք, պատմական հայրենիքը դա իրապես փաստ է։ Մեր հայրենակիցների մեծամասնությունը, ձեր նախնիների նշանակալի մասը այլ տեղից են՝ մեր հայրենիքի, Հայկական լեռնաշխարհի այլ հատվածներից։ Եվ մենք չենք կարող ասել, որ 2000 տարի ապրել ենք էդ հողում․ չենք կարող, դա պատմական ճշմարտության խեղում է։ Այդ իսկ պատճառով մեր մոտեցումը այսպես է․ մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ, և ունենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր երկիրն է»։Մանրամանսերը՝ տեսանյութում։
Անի Թամրազյան