Թաթարստանը սգո օր է հայտարարել

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը հանրապետությունում սուգ է հայտարարել Նիժնեկամսկ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։

«Ռուստամ Մինիխանովի որոշմամբ հանրապետությունում սուգ է հայտարարվել Նիժնեկամսկի վրա հակառակորդի ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, որի հետևանքով կան զոհեր։ Անօդաչու սարքերը հարվածել են քաղաքի արտադրական և քաղաքացիական օբյեկտներին։

Leave a comment