Երկուշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նիժնեկամսկի արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Կան զոհեր։ Այս մասին հայտնել է Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։
«Այսօր առավոտյան հանրապետությունը հերթական դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից։ Նիժնեկամսկ քաղաքի վրա զանգվածային հարձակումը շարունակվում է։ Հարձակումն իրականացվում է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ցավոք, կան զոհեր», – ասվում է հաղորդագրության մեջ։