«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի 10-ի նիստին ընդունեց պատգամավորական երդումը:
Նախքան երդման տեքստի ընթերցումը Հասմիկ Ենգոյանը ներողություն խնդրեց, որ ՀՀ-ից օբյեկտիվ պատճառներով բացակայելու հիմքով պատգամավորական երդումը հիմա է ներկայացնում:
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել էր երդման նոր տեքստ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: