Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ
«Թրամփի ուղի» կամ, նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության և ազգային-պետական շահերի համար։
«Թրամփի ուղի» կամ, նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող ծրագիրը, մեր համոզմամբ, «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի ժամանակավորապես փոխված անվանումն է։
ԱՄՆ նախագահ առևտրական Թրամփը, նախապես պայմանավորված լինելով ցեղասպան Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, առաջիկայում, իր անունը կրող այս անձնական բիզնես ծրագիրը կվաճառի Էրդողանին, իսկ Էրդողանն էլ, կյանքի կոչելով «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը, կիրականացնի մեր թվարկության 1299 թվականին Թուրքիան ստեղծած Օսմանի երազանքը՝ Հայաստանի կործանումը։
«Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի բարեկամներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։
«Թրամփի ուղի» ծրագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես տնտեսական կամ հաղորդակցային նախագիծ, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական ծրագիր, որի վերջնական հետևանքները կործանարար կլինեն Հայաստանի Հանրապետության համար։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.
Չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը։
Հենց այս պահին Հայաստանում անցկացրե՛ք զորահավաք, ձևավորե՛ք 150.000-անոց Ազգ-Բանակ, վերականգնե՛ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սրբորեն պաշտպանե՛ք Հայ ազգը, Հայոց հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց պետությունը, ասել է թե՝ Հայաստանը։
Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ
Իսկական խաղաղությո՛ւն բերողը ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐՆ է՝ զե՛նքը ձեռքին կանգնած սահմանին։
Խաչիկ Ասրյան
1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ՈՒժերի ծովային հետևակում:
1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում։
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈ կամքով ողջ է մնացել։
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար։
Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ
2007–2018 թվականներին ազնիվ և անբասիր կերպով աշխատել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում։
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։