Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Ռոդինան» Արթուր Ղարիբյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ։
Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվողը փախարինման է դուրս եկել ընդմիջմանը և երկու գոլ խփել 6 րոպեում։ 59-րդ րոպեին Ղարիբյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ 65-րդ րոպեին խփել է հյուրերի հաղթական գոլը (տեսանյութ)։
«Զենիթի» կազմում հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել էր ռուս հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ էր դարձել նաև գավաթային խաղում։