«Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է ռուս մասնագետների վերադարձը Բուշերի ատոմակայան։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
«Մենք սկսել ենք մասնագետների վերադարձը Բուշերի ատոմակայան։
Առաջին հինգ ինժեներատեխնիկական անձնակազմը արդեն ժամանել է մեր բնակավայր և սկսել է իր աշխատանքը», – ասել է նա՝ հավելելով, որ մի քանի տասնյակ աշխատակիցներից բաղկացած հաջորդ խումբը նախատեսվում է ուղարկել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետագա սրացում չլինի։