Մենք ո՛չ մոռանում ենք, ո՛չ էլ ներում. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած գործադրվող ողջ ճնշմանը՝ Իրանը հավատարիմ է մնում դիմադրության ուղուն և թույլ չի տա, որ թափված անմեղ արյունը մոռացության մատնվի կամ անարձագանք մնա։

«Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ ազգերը հրաժարվում են ինքնազոհողությունից, հաստատակամությունից և իրենց անկախությունը պահպանելու ջանքերից, նրանք կորցնում են շատ ավելին, քան պարզապես տարածքը։ Նրանք վտանգում են իրենց հավաքական ինքնությունը, ազգային կամքը և սեփական ապագան կերտելու կարողությունը»,-նշել է Արաղչին՝ ընդգծելով.

«Իրանական ժողովուրդը թույլ չի տա, որ թափված անմեղ արյունը մոռացության մատնվի կամ անարձագանք մնա։ Նա հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում Խամենեիին տրված խոստմանը և թույլ չի տա, որ այդ անմեղ արյունը մոռացության գիրկն անցնի։ Մենք ո՛չ մոռանում ենք, ո՛չ էլ ներում»։

Leave a comment