Նախագիծը կա, աստիճանը՝ ոչ. Սուրբ Հովհաննեսի ուխտավորները շարունակում են վնասվածքներ ստանալ

https://arm.sputniknews.ru/20260809/nakhagitsy-ka-astitshany-voch-surb-hvovhannesi-ukhtavvornery-sharunakum-en-vnasvatsqner-stanal-105577556.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83275077_18:0:1446:1071_1920x0_80_0_0_dcb1d65af7112e0fc872777eb97ba7b9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրբ հովհաննես մատուռ , լոռի, աստիճան, ուխտագնացություն

սուրբ հովհաննես մատուռ , լոռի, աստիճան, ուխտագնացություն

Բաժանորդագրվել

Դժվարանցանելի վայրում գտնվող մատուռը միշտ եղել է ուխտագնացության հանրահայտ վայր։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ աստիճանների կառուցման նախագիծը պատրաստ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Լոռու մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող աստիճանների կառուցման նախագիծն արդեն պատրաստ է։ Դրան համապատասխան ընթացք կտրվի»,- հայտնել են նախարարությունից։

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ իշխանությունները քննարկում են մատուռի վտանգավոր վերելքի վրա աստիճանահարթակի կառուցման հարցը։ Սակայն այն մինչ օրս կառուցված չէ։
2024 թվականին (միայն պաշտոնական տվյալներով) մատուռ տանող վերելքի վրա վնասվածք է ստացել 65 մարդ։ Սակայն սրանք միայն գրանցված դեպքերն են, իրականում վնասվածքներն ավելի շատ են։ Վերջին պաշտոնապես գրանցված միջադեպի մասին փրկարար ծառայությունը հայտնել է հուլիսի 27-ին։ Իսկ հունիսին փրկարարները ստիպված են եղել տուժածին պատգարակով իջեցնել։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանին՝ Հարթագյուղ համայնքի մոտակայքում գտնվող դժվարանցանելի բլրի վրա։ Այն վաղուց դարձել է ուխտագնացության հանրահայտ վայր, քանի որ հավատացյալները համարում են, որ այս վայրն ունի բուժիչ ուժ և օգնում է երազանքների իրականացմանը։

Leave a comment