Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է

Հասարակություն

09.08.2026 | 12:38

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Օգոստոսի 8-ին կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և անընդունելի է համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը:

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment