Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

09.08.2026 | 11:01

Ռուսական զորքերը օգոստոսի 9-ի առավոտյան հարված են հասցրել Խարկովի Սալտովսկի շրջանին, հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։ Զոհվել է երկու մարդ՝ 50 և 66 տարեկան տղամարդիկ։ Տուժել է առնվազն 21 մարդ․ 11-ը ստացել է պայթյունային վնասվածքներ, երկուսի մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում։ Եվս ութ մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան տղա, սուր սթրեսային արձագանք է ունեցել։

Սինեգուբովը ճշտել է, որ շենքին հրթիռային հարված է հասցվել։

Ռուսաստանը նաև տասնյակ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի մարզի վրա, հայտնել է վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ և բնակելի շինություններ։ Օդեսայում երկու շրջաններում վնասվել և մասամբ ավերվել են մի քանի բնակելի տներ։

Վերջին տվյալներով՝ Օդեսայում տուժել է ութ մարդ, նրանցից յոթի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածների մեծ մասը բեկորային վնասվածքներ ունի։

Leave a comment