Եթե մեկը կա, որ ասում է՝ Արցախը Հայաստան չէ, ես կարող եմ ասել՝ ինքն էլ հայ չէ, թող գնա գեները ստուգի․ Տեր Հովհաննես

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։

Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։

1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։

Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դերակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի նախաձեռնությամբ կուսակցական ընկերներն այսօր Եռաբլուրում նշանավորեցին պատմական օրն ու առիթը։

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Եկեղեցում Տեր Հովհաննեսի ձեռամբ կատարվեց Արցախի պատերազմում նահատակվածների հոգեհանգստյան կարգ, որից հետո Տեր Հայրն իր պատգամ-ուղերձը հղեց ներկաներին։  

Leave a comment