Հրդեհ Երևանի Սայաթ–Նովա պողոտայի շենքերից մեկի 8–րդ հարկում․ 5 բնակիչ տարհանվել է

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ութերորդ հարկի բնակարաններից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 5 բնակիչ է տարհանվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Leave a comment