Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ

Քաղաքականություն

08.08.2026 | 17:52

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը կաջակցի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Բելգրադում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վուչիչը Կիևին մաղթել է հնարավորինս արագ ավարտել ԵՄ անդամակցության բանակցությունների առաջխաղացման համար անհրաժեշտ բոլոր բանակցային կլաստերների աշխատանքը։

Միաժամանակ Սերբիայի նախագահը հրաժարվել է մեկնաբանել այլ երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին հնարավոր խոչընդոտները։ Սերբիան 2012 թվականից ունի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Բելգրադը ԵՄ անդամակցության հայտը ներկայացրել է 2009 թվականին, իսկ անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ուկրաինայի իշխանությունները ակնկալում են, որ Բրյուսելի հետ անդամակցության բանակցությունները կակտիվանան արդեն աշնանը։ Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Վսևոլոդ Չենցովը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններն ամբողջությամբ մինչև 2027 թվականի վերջ ավարտելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի նպատակ։

Leave a comment