Թուրքիան ԱԹՍ–ների հարձակումների պատճառով սահմանափակել է նավերի մուտքը Սև ծով. Bloomberg

https://arm.sputniknews.ru/20260808/turqian-atsneri-hardzakumneri-pattsharvov-sahmanapakel-e-naveri-mutqy-sev-tsvov-bloomberg-105562371.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/15/25843924_0:0:1431:1073_1920x0_80_0_0_e012ba426885ee784fbad19c32f27ade.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, սև ծով, նավ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա

թուրքիա, սև ծով, նավ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա

Բաժանորդագրվել

Թուրքիայի Սաքարյա նահանգի ափերի մոտ դրոն է հայտնաբերվել։ Ավելի վաղ Կիևը հաստատել էր, որ Թուրքիայի ափերի մոտ երկու լցանավերի վրա ծովային դրոններով հարձակումներն ինքն է իրականացրել:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թուրքիան սահմանափակել է առևտրային նավերի անցումը Դարդանելի տարածքով դեպի Սև ծով՝ անօդաչու թռչող սարքերի հաճախակի հարձակումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը Նովոռոսիյսկ ուղևորվող մի քանի նավերի տեղեկացրել է, որ այդ երթուղիներով անցնելու թույլտվություն չի տալիս կամ լրացուցիչ ժամանակ է պահանջում Դարդանելի նեղուցով տարանցման հայտերը քննարկելու համար», — ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ որոշ նավեր ծանուցումներ են ստացել Ուկրաինայի ուղղությամբ սահմանափակումների տարածման մասին: Գործակալության տվյալներով՝ սահմանափակումները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել համաշխարհային առևտրի համար նավթի մատակարարումների՝ արդեն գոյություն ունեցող խափանումների ֆոնին, որոնք կապված են Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցով փոխադրումների ծավալների կրճատման հետ:

Ընդ որում, թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի Սաքարյա նահանգի ափերի մոտ՝ 500 մետր հեռավորության վրա, անհայտ անօդաչու թռչող սարք են հայտնաբերել:

Ուկրաինայի գործողություններն Ազովի և Սև ծովերում «մաքուր ահաբեկչություն են». Լավրով

Թուրքիայի դրոշով նավարկող «MV Güllük» բեռնանավը նախօրեին Նովոռոսիյսկ նավահանգստի ափերի մոտ ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ այդ՝ օգոստոսի 3-ին, Թուրքիայից Ռուսաստան բանջարեղեն և միրգ տեղափոխող թուրքական նավը Սև ծովում ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տուժել էր անձնակազմի չորս անդամ:

«Guardian» թերթը, հղում անելով ուկրաինական հատուկ ծառայություններում իր աղբյուրին, հայտնել է, որ Կիևը հաստատում է, որ Թուրքիայի ափերի մոտ երկու լցանավերի վրա ծովային դրոններով հարձակումներն իրականացվել են իր կողմից:

Leave a comment