«Մեմֆիս Գրիզլիս»-ի բասկետբոլիստ Քլարկի մահվան պատճառը թմրանյութերի հետ կապված է եղել

Ամերիկյան «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի բասկետբոլիստ Բրենդոն Քլարկի մահվան պատճառը թմրանյութերի հետ կապված է եղել։

«Նյու Յորք Փոստ»-ը, հղում անելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին, հայտնել է, որ 29-ամյա մարզիկը մահացել է «հերոինի և կոկաինի ազդեցությունից»։ Քլարկի մահը համարվել է պատահական։

Քլարկը մահացել է մայիսի 11-ին։ Նրա մարմինը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի Սան Ֆեռնանդո հովտում տանը։

Բասկետբոլիստ 2019 թվականի NBA դրաֆթում ընտրվել է «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի կողմից՝ 21-րդ ընդհանուր ընտրությամբ։ Նույն թվականին նա տեղափոխվել է Մեմֆիս, որտեղ 7 մրցաշրջանում խաղացել է ավելի քան 300 խաղ՝ միջինում հավաքելով 10.2 միավոր և 5.5 անդրադարձ։

Leave a comment