Երևանում թալանել են 74–ամյա կնոջ բնակարանը և հափշտակել ոսկյա զարդեր ու գումար

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով` 74–ամյա կինը արտերկրից էր տեղափոխվել Հայաստան` բնակություն հաստատելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի թալանել են 74–ամյա կնոջ` Սարյան փողոցում գտնվող բնակարանը, հափշտակելով 165 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ ՆԳՆ ոստիկանություն ահազանգած 74-ամյա Անգելինա Ա.-ն հայտնել է, որ վերադառնալով տուն` տեսել է, որ դռան փականը վնասված է և տունն ամբողջությամբ տակնուվրա արված։

Տուն ներխուժած անձինք ննջասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով` 74–ամյա կինը արտերկրից էր տեղափոխվել Հայաստան` բնակություն հաստատելու նպատակով։

Leave a comment