Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260808/arevmutqy-pvordzum-e-vrastany-nerqashel-andrkvovkasum-arjunali-arkatsakhndrutjan-mej-rd-agn-105556168.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_c02d6bc9911a749ba209fca2fb907ac4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վրաստանի հանրապետություն, աբխազիա, հարավային օսեթիա

ռուսաստան, վրաստանի հանրապետություն, աբխազիա, հարավային օսեթիա

Բաժանորդագրվել

Ռուսաստանը կոչ է անում ուժի չկիրառման մասին համաձայնագրեր մշակել Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև՝ զինված հակամարտության կրկնումից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արևմուտքը, Կիևը և Վրաստանի արմատականները փորձում են Թբիլիսին ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ։ Այս մասին 2008թ. օգոստոսյան հակամարտության տարելիցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ-ն կոչ է անում ուժի չկիրառման մասին համաձայնագրեր մշակել Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև՝ զինված հակամարտության կրկնումից խուսափելու համար: Գերատեսչությունը նաև ընդգծել է երկրների միջև սահմանազատում անցկացնելու կարևորությունը։

«Այդ խնդիրները հատուկ նշանակություն են ստանում Արևմուտքի, Կիևի նացիստական ռեժիմի և վրացական արմատական քաղաքական ուժերի փորձերի ֆոնին՝ Թբիլիսին ներքաշել Հարավային Կովկասում նոր արյունալի արկածախնդրության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանը «Գրադ» համազարկային կրակի կայանքներից 2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը գնդակոծության է ենթարկել Հարավային Օսեթիան։ Վրացական զորքերը հարձակվել են Հանրապետության վրա և ավերել նրա մայրաքաղաք Ցխինվալը։ Ռուսաստանը, ի պաշտպանություն Հարավային Օսեթիայի բնակիչների, որոնցից շատերն ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք է մտցրել Հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողություններից հետո այնտեղից դուրս մղել վրացի զինվորականներին։ Նույն թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Հարավային Օսեթիայի և մեկ այլ նախկին վրացական ինքնավարության՝ Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ այդ ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Վրաստանը նախկինի պես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը՝ դրանք համարելով իր տարածաշրջանները։

Պուտինը Բելգորոդի նախկին մարզպետին Աբխազիայում Ռուսաստանի դեսպան է նշանակել

Leave a comment