Ալժիրի հավաքականի դարպասապահ Լյուկա Զիդանը կարիերան կշարունակի իսպանական «Լեգանեսում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա դարպասապահը մեկ տարվա պայմանագիր է կնքել Սեգունդան ներկայացնող ակումբի հետ:
Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին 2024 թվականից հանդես էր գալիս իսպանական «Գրանադայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է: Նախորդ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 29 խաղի, բաց թողել 33 գոլ ու 9 անգամ անառիկ պահել դարպասը: Կարիերայի ընթացքում Լյուկա Զիդանը հանդես է եկել նաև իսպանական «Էյբարում», «Ռայո Վալեկանոյում», «Ռասինգում» ու Մադրիդի «Ռեալում»: