Երևանի կենտրոնում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք է արձանագրվել

Բաժանորդագրվել

Որոշ տնտեսվարողներ էլ նախազգուշացվել են լռության կանոնների պահպանման համար։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոչ սահմանված տեղերում վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վճարովի ավտոկայանատեղիները կազմակերպվել են առանց իրավական հիմքերի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ լռության կանոնների պահպանման համար էլ տնտեսվարողները նախազգուշացվել են հաստատված կանոնները խախտելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին:

Leave a comment