https://arm.sputniknews.ru/20260807/inch-er-taqnvats-pashinjani-hajtararutjunneri-tak-pvordzagety-verlutsel-e-nra-elujty-105537566.html
Ի՞նչ էր «թաքնված» Փաշինյանի հայտարարությունների տակ. փորձագետը վերլուծել է նրա ելույթը
Ի՞նչ էր «թաքնված» Փաշինյանի հայտարարությունների տակ. փորձագետը վերլուծել է նրա ելույթը
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` Փաշինյանի ձևակերպումների հիմքում ընկած հիմնական ուղերձն այն է, որ Երևանը չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ձգտումից։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T22:03+0400
2026-08-07T22:03+0400
2026-08-07T22:03+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105509165_0:0:1501:844_1920x0_80_0_0_685b5c5f656bb7e462ef9624ba7c1707.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունների երկարաժամկետ առաջնահերթությունը Եվրոպական միությանն անդամակցելն է, ոչ թե Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության խորացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։Փորձագետը նշեց, որ Փաշինյանը, անկասկած, մտադիր է շարունակել գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, սակայն հիմնական հարցն այն է, թե ինչ ձևաչափով է այդ գործակցությունը շարունակվելու։ Այդ համատեքստում, ըստ նրա, կարևոր է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը։Նրա կարծիքով՝ ՀՀ–ի` ԵՄ–ին անդամակցելու հնարավորությունը կամ դրա բացակայությունը չպետք է շփոթել Եվրամիության հետ մերձեցման արտաքին քաղաքական կուրսի հետ. դրանք տարբեր երևույթներ են։«Եվրամիության հետ մերձեցման ուղղության հռչակումը ենթադրում է, որ քաղաքականությունը, գործողություններն ու որոշումները պետք է համապատասխանեցվեն եվրոպական մոտեցումներին։ Դրա համար պարտադիր չէ, որ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին կամ պաշտոնապես հայտարարի այդ ցանկության մասին։ Կարևորն այն է, որ երկիրը շարժվում է եվրոպական քաղաքականության ուղղությամբ»,– ասաց քաղաքագետը։Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, մինչդեռ ստացել է մոտ 175 մլն դոլար, փորձագետը նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ Նրա խոսքով՝ երբ Հայաստանը միանում էր ԵԱՏՄ-ին, ակնկալվում էր, որ ընդհանուր «կաթսայից» կստանա մոտ երկու անգամ շատ, քան կմուծի։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, ինչը, ըստ Միքայելյանի, պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան իրականացվող վերարտահանման ծավալների աճով (ինչպես հայտնի է, վերարտահանման շնորհիվ երկրների միջևւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է)։Հիշեցնենք` այսօր Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ԵԱՏՄ մյուս անդամների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություն, և այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում։ Միաժամանակ նա նշեց, որ առանձին սահմանափակումներն ու վարչարարական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ ակնարկելով հայկական ապրանքները ՌԴ արտահանելու խնդիրները։Խոսելով ԵԱՏՄ գործընկերների առաջարկած՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի մասին՝ Փաշինյանը նշեց, որ նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։
ղազախստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105509165_34:0:1367:1000_1920x0_80_0_0_713f9d4b1f04001ece3bd0847706f720.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ղազախստան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ղազախստան
Փորձագետի խոսքով` Փաշինյանի ձևակերպումների հիմքում ընկած հիմնական ուղերձն այն է, որ Երևանը չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ձգտումից։
Փորձագետը նշեց, որ Փաշինյանը, անկասկած, մտադիր է շարունակել գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, սակայն հիմնական հարցն այն է, թե ինչ ձևաչափով է այդ գործակցությունը շարունակվելու։ Այդ համատեքստում, ըստ նրա, կարևոր է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը։
«Վարչապետը, ըստ էության, ասում է հետևյալը, որ Հայաստանը պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, որովհետև Եվրամիությունն այսօր պատրաստ չէ ընդունել Հայաստանին։ Ոչ թե Հայաստանը չի ցանկանում, այլ նրան չեն ընդունում։ Սա է պաշտոնական Երևանի քաղաքականության հիմնական էությունը` Հայաստանի առաջնահերթ գործընկերը Եվրամիությունն է, ոչ թե ԵԱՏՄ-ն։ Այդ նախապատվությունը չի փոխվել, և վարչապետն այսօր պարզապես ամփոփեց այդ մոտեցումն ու ներկայացրեց դրա հիմնավորումը»,– ասաց Միքայելյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ–ի` ԵՄ–ին անդամակցելու հնարավորությունը կամ դրա բացակայությունը չպետք է շփոթել Եվրամիության հետ մերձեցման արտաքին քաղաքական կուրսի հետ. դրանք տարբեր երևույթներ են։
«Եվրամիության հետ մերձեցման ուղղության հռչակումը ենթադրում է, որ քաղաքականությունը, գործողություններն ու որոշումները պետք է համապատասխանեցվեն եվրոպական մոտեցումներին։ Դրա համար պարտադիր չէ, որ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին կամ պաշտոնապես հայտարարի այդ ցանկության մասին։ Կարևորն այն է, որ երկիրը շարժվում է եվրոպական քաղաքականության ուղղությամբ»,– ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, մինչդեռ ստացել է մոտ 175 մլն դոլար, փորձագետը նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը միանում էր ԵԱՏՄ-ին, ակնկալվում էր, որ ընդհանուր «կաթսայից» կստանա մոտ երկու անգամ շատ, քան կմուծի։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, ինչը, ըստ Միքայելյանի, պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան իրականացվող վերարտահանման ծավալների աճով (ինչպես հայտնի է, վերարտահանման շնորհիվ երկրների միջևւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է)։
Խոսելով ԵԱՏՄ գործընկերների առաջարկած՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի մասին՝ Փաշինյանը նշեց, որ նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։