Պե՞տք է Թուրքիան միջուկային զենք ունենա. Հաքան Ֆիդանի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.02.2026 | 13:46

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին CNN Türk-ի ուղիղ եթերում միջուկային զենքի մասին հարց է ուղղվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղորդավար Ահմեթ Հաքանի՝ «Պե՞տք է Թուրքիան միջուկային զենք ունենա» հարցին Ֆիդանը պատասխանել է պարզապես ծիծաղելով։

Ֆիդանի կողմից հարցին միայն ժպիտով պատասխանելը զգալի արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակում։ Նշվում է, թե դիվանագիտական ​​շրջանակներում այս լռությունը մեկնաբանվում է որպես Թուրքիայի «ռազմավարական անորոշության» ռազմավարություն իր պաշտպանական քաղաքականության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment